Մեր առաքման ծառայությունն աշխատում է 10:00 – 17:30: Առաքումն իրականացվում է մեր ընկերության առաքիչների կողմից ցանկացած հասցեով Երևան քաղաքի տարածքում: Առաքումն իրականացվում է պատվերն ստանալուց հետո առավելագույնը 3-24 ժամվա ընթացքում։
Ճիշտ նշեք ստացողի հասցեն
Խնդրում ենք ուշադիր լինել, երբ նշում եք ստացողի հասցեն և հեռախոսահամարը: Որպեսզի Ձեր պատվերն առաքվի ճիշտ ժամանակին, խնդրում ենք համոզվել, որ բաց չեք թողել մի քանի կարևոր մանրամասներ`
Եթե պատվերը պետք է առաքվի հյուրանոց, ապա նշեք ստացողի անունը, ցանկալի է նաև հյուրանոցային համարը:
Սխալ հասցե ներկայացնելու դեպքում
Այն դեպքում, երբ առաքումը չի իրականացվել պատվիրատուի կողմից գոյություն չունեցող կամ թերի հասցեի տրամադրման պատճառով, ապա մենք կտեղեկացնենք Ձեզ, թե որ հասցեում և որ ժամերին ստացողը կարող է վերցնել իր պատվերը, եթե մինչ այդ մեզ չի հաջողվել կապ հաստատել Ձեզ հետ:
Եթե ստացողը տանը չէ
Եթե ինչ-որ պատճառով ստացողը տանը չէ, պատվերը տրվում են տան անդամներին, հարևաններին կամ գործընկերներին: Եթե պատվերը հնարավոր չէ տալ որևէ մեկին, մենք կապնվում ենք պատվիրատուի հետ, հետագա ցուցումներ ստանալու նպատակով:
Տեղեկացում առաքումից հետո
Պատվերը ստացողին հանձնելուց անմիջապես հետո դուք կտեղեկանաք այդ մասին Էլ. Փոստի հաղորդագության միջոցով:
Պատվերի դադարեցումը
Եթե ինչ-որ պատճառով Դուք ցանկանում եք դադարեցնել կամ փոփոխություն մտցնել Ձեր պատվերում, ապա խնդրում ենք հնարավորինս շուտ մեզ տեղեկացնել այդ մասին: Մենք անմիջապես կընդունենք պատվերի դադարեցման կամ փոփոխելու Ձեր հայցը այն պայմանով, որ այն ներկայացված լինի մինչ ապրանքի առաքումը: Այդ իսկ պատճառով հարկավոր է առնվազն 24 ժամ առաջ զգուշացնել պատվերի փոփոխման կամ չեղյալ համարելու մասին և 24 ժամ առաջ պատվերը դադարեցնելու դեպքում հաճախորդը կստանա գումարի 90% փոխհատուցում:
Պատվերը չի կարող չեղյալ համարվել և գումարն որևէ կերպ փոխհատուցվել, եթե առաքումն արդեն արված է: