Բարիստա Մարկետ, առևտրային կազմակերպության, այսուհետ՝ «Վաճառող», baristamarket.am կայքում (այսուհետ՝ «Կայք») տեղադրված ցանկացած պատվեր, բացառապես կարգավորվում է սույն Վաճառքի ընդհանուր պայմաններով և դրույթներով, որն անհրաժեշտ է ուշադիր կարդալ: Պատվերի տեղադրումը ենթադրում է նախնական ծանոթություն՝ վաճառքի ընդհանուր պայմաններին և դրույթներին (այսուհետ՝ Պայմաններ և դրույթներ) և դրանց լիարժեք ու անդառնալի ընդունում: Կայքի արդյունարար կոդը (Source code), տեքստերը, պատկերները և այլ տարրերը հանդիսանում են Վաճառողի բացառիկ սեփականությունը: Կայքի ամբողջ բովանդակությունը պաշտպանված է Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին ՀՀ օրենքով: Ապրանքային նշանները չեն կարող կրկնօրինակվել, ներբեռնվել, վերարտադրվել, օգտագործվել, փոփոխվել կամ որևէ այլ կերպ տարածվել, եթե նախապես ձեռք չի բերվել Բարիստա Մարկետ ընկերության կողմից թույլտվություն՝ դրանց օգտագործման վերաբերյալ:
Հոդված 1. Վաճառքի պայմանների և դրույթների ընդունում
Սույն Պայմանների և դրույթների առարկայի նպատակն է սահմանել կողմերի իրավունքները և պարտականությունները Վաճառողի կողմից առաջարկված ապրանքների հեռահար վաճառքի համատեքստում: Գնորդը ընդունում է, որ ծանոթացել է և համաձայն է սույն Պայմաններին և դրույթներին՝ պատվերը հաստատելիս: Իր պատվերի ցանկացած հաստատում նշանակում է Պայմանների և դրույթների ընդունում՝ առանց բացառության:
Վաճառողը ցանկացած պահի իրավունք ունի Պայմանների և դրույթների նորովի վերաձևակերպման կամ փոփոխման: Փոփոխության դեպքում կկիրառվեն այն Պայմանները և դրույթները, որոնք ուժի մեջ կլինեն պատվերի գրանցման օրը:
Հոդված 2. Վաճառողի նույնականացում
«Բարիստա Մարկետ» ՍՊԸ
Հասցե` ՀՀ, Երևան, Ղ. Փարպեցու 3-12
Հեռ. +374 44 600 600
ՀՎՀՀ՝ 02592302
Բանկային տվյալներ`
Ակբա բանկ ԲԲԸ Հ/Հ 220463331722000
Էլ.կայք: [email protected]
Հոդված 3. Ապրանքի գինը և պատվերների ընդհանուր գումար
3.1. Ապրանքի վաճառքի գին է համարվում Գնորդի գնում կատարելու պահին Կայքում ցուցադրված գինը:
Վաճառքի գինը ներառում է ԱԱՀ-ն:
3.2. Պատվերի ընդհանուր գումարը
Պատվերի ընդհանուր գումարը՝ նրա վերջնական գինն է հայկական դրամով, ներառյալ փաթեթավորման ու առաքման ծախսերը:
Հոդված 4: Պատվիրում
Պատվերի առցանց գրանցման կարգը ներառում է հետևյալ քայլերը.
Քայլ 1: Ապրանք(ներ)ի ընտրություն
Կայքում ցանկացած ապրանք ունի լուսանկար/ներ, նկարագրություն, հավելյալ տեղեկություն (չափ, նյութ, քաշը և այլն) և վաճառքի գին:
Քայլ 2: Առաքման ծախսերը
Մուտքագրված տեղեկատվությունը, ինչպես նաև առաքման եղանակները, հնարավոր ժամանակացույցն ու ծախսերը տեղադրված են կայքում: Գնորդը հավաստիանում է, որ իր մուտքագրած ամբողջ տեղեկությունը ճիշտ է (կոնտակտային տվյալները, առաքման հասցեն և այլն) և ընտրում է առաքման նախընտրելի եղանակը համապատասխան ժամանակացույցի և ծախսերի:
Քայլ 3: Պատվերի հաստատում
Գնորդը ստուգում է իր պատվերի մանրամասները, ըստ անհրաժեշտության ուղղում է սխալները:
Գնորդը, սույն Պայմաններին և դրույթներին ծանոթանալով և համաձայնելով, հաստատում է իր պատվերը և մուտք է գործում վճարում կատարելու էջը:
Քայլ 4: Վճարում
Պատվերի առցանց վճարումը կատարվելու է բացառապես բանկային քարտով: Գնորդը կատարում է իր պատվերի առցանց վճարումը՝ մուտքագրելով իր բանկային տվյալները (քարտի համար, քարտապանի անուն ազգանուն, CVV կոդ և վավերականության ժամկետը) և վերջնական հաստատում: Եթե համապասխան բանկը մերժում է վճարումը, պատվերը հանվում է ավտոմատ կերպով:
Հոդված 5. Պատվերի հաստատում
Վճարումը կատարելուց հետո Գնորդը ստանում է իր պատվերի էլ. փոստով հաստատումը: Այս էլ-նամակը Գնորդի համար հանդիսանում է առցանց գնման ապացույցը, որն, ինչպես Վաճառողն է խորհուրդ տալիս, անհրաժեշտ է պահպանել:
Հաստատման նամակն արձանագրում է պատվերի ստացումը և պարունակում է հետևյալ տարրերը.
– պատվերի համարը
– պատվերի ամսաթիվը
– ձեռքբերված ապրանք(ներ)-ի հիմնական հատկանիշները
– պատվերի ընդհանուր գումարը և Գնորդի ընտրած վճարման եղանակը
– Գնորդների սպասարկման կենտրոնի կոնտակտային տվյալներ
Հոդված 6. Ձեռքբերված ապրանքի վերադարձման կարգ
Գնված ապրանքի վերադարձը կամ փոխարինումը կատարվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի սահմանված կարգով:
Նշում. Եթե առաքման ընթացքում ապրանք(ներ)-ը վնասվել կամ ջարդվել են, Գնորդը կարող է կապ հաստատել մեր կազմակերպության գնորդների սպասարկման կենտրոնի հետ:
(Հեռ.: +374 44 600 600, Էլ. Փոստ: [email protected])
Հոդված 7. Վճարման եղանակ
7.1 Վճարման ձևերը
7.1.1 Առցանց վճարման դեպքում ընդունվում են հետևյալ բանկային քարտերը` VISA / MASTERCARD / ARCA / և Իդրամ էլեկտրոնային դրամապանակ:
7.1.2 Գնորդը ունի հնարավորություն ընտրել վճարում տեղում տարբերակը, որի ընտրության դեպքում պարտավորվում է կատարել վճարում մեր ընկերության առաքիչին:
Վճարումը բացառապես կատարվում է ՀՀ դրամով:
7.2 Վճարային գործարք
Գնորդը երաշխավորում է Վաճառողին, որ ունի բոլոր անհրաժեշտ լիազորությունները՝ օգտագործելու ընտրված վճարային եղանակը: Եթե քարտի օգտագործումը մերժվում է վճարային կենտրոնի կողմից, ապա պատվերը ավտոմատ կերպով չեղյալ է համարվում:
Գնորդին խնդրում ենք տպել այն գործարքի ապացույցը, որը կցուցադրվի էկրանին՝ պատվերի փաստացի վճարումից հետո:
Հոդված 8. Առաքում
Պատվիրված իրերը առաքվում են Գնորդին` համաձայն հետևյալ պայմանների.
9.1. Առաքման ժամանակահատվածները
Պատվիրված իրերի առաքման ժամանակահատվածները կարող են տարբերվել կախված առաքման հասցեից:
Առաքման ծառայությունն աշխատում է 10:00 – 17:00: Առաքումն իրականացվում է մեր ընկերության առաքիչների կողմից ցանկացած հասցեով Երևան քաղաք տարածքում: Առաքումն իրականացվում է պատվերն ստանալուց հետո 3-24 ժամվա ընթացքում։
9.2. Պատվերի հասնելու մասին տեղեկացնելուց հետո, առաքիչը կարող է սպասել հաճախորդին առավելագույնը 10 րոպե:
Հոդված 9. Պատասխանատվություն
Կայքի սեփականատեր Վաճառողը պարտավորվում է բացառապես հետևել Հայաստանում գործող օրենսդրական կամ կարգավորիչ դրույթներին:
Վաճառողը պատասխանատվություն չի կրում Գնորդի կողմից Վաճառքի ընդհանուր Պայմաններ և Դրույթներին չծանոթանալու և դրանից բխող խնդիրների համար:
Վաճառողը պատասխանատվություն չի կրում ֆորս մաժորի դեպքում՝ ինչպես սահմանված է Պայմաններ և Դրույթների Հոդված 11-ում:
Վաճառողը պատասխանատվություն չի կրում համացանցային խաթարումների /ծառայության ընդմիջում, արտաքին ներխուժում կամ համակարգչային վիրուսների առկայություն / հետևանքով առաջացած խնդիրների համար:
Հիպերտեքստային հղումները կարող են Գնորդին կապել Կայքից դուրս գտնվող այլ վեբկայքերի հետ: Վաճառողը հրաժարվում է որևէ պատասխանատվությունից, եթե այդ կայքերի բովանդակությունը հակասում է գործող իրավական և կարգավորիչ դրույթներին:
Հոդված 10. Ֆորս մաժոր
Սույն պայմաններով նախատեսված պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է սույն պայմաններով նախատեսված պարտավորությունները ստանձնելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել:
Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրության հայտարարումը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն պայմաններով սահմանված պարտավորությունների կատարումը:
Հոդված 11. Անձնական տվյալների պաշտպանությունը
Գնորդից ստացած անձնական տվյալները պահանջվում են պատվերների վերամշակման և առաքման, ինչպես նաև առաքման անդորրագրերի ու հաշիվ-ապրանքագրերի պատրաստման համար: Գնորդների տրամադրած տեղեկությունները համարվում են միանգամայն գաղտնի և չեն կարող տրամադրվել որևէ երրորդ կողմի: (Տե՛ս Գաղտնության քաղաքականություն)
Հոդված 12. Պայմանների և դրույթների ամբողջականությունը
Կողմերը գիտակցում են, որ Վաճառքի ընդհանուր Պայմանները և դրույթները կազմում են նրանց միջև ամբողջ համաձայնությունը:
Հոդված 13. Վեճերի լուծումը և կիրառելի օրենսդրությունը
Սույն պայմանների կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերը ենթակա են լուծման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ ՀՀ ընդհանուր իրավասության դատարաններում: Վաճառողի համակարգչային համակարգերում պահվող պատվեր(ներ)-ի գրանցման, վաճառքի գործարքների տվյալները, ապացույց կհամարվեն կողմերի միջև ծագած վեճերի դեպքում: