Եթե ինչ-որ պատճառով Դուք ցանկանում եք դադարեցնել կամ փոփոխություն մտցնել Ձեր պատվերում, ապա խնդրում ենք հնարավորինս շուտ մեզ տեղեկացնել այդ մասին: Մենք անմիջապես կընդունենք պատվերի դադարեցման կամ փոփոխելու Ձեր հայցը այն պայմանով, որ այն ներկայացված լինի մինչ ապրանքի առաքումը: Այդ իսկ պատճառով հարկավոր է առնվազն 24 ժամ առաջ զգուշացնել պատվերի փոփոխման կամ չեղյալ համարելու մասին և 24 ժամ առաջ պատվերը դադարեցնելու դեպքում հաճախորդը կստանա գումարի 90% փոխհատուցում:
Պատվերը չի կարող չեղյալ համարվել և գումարն որևէ կերպ փոխհատուցվել, եթե առաքումն արդեն արված է:
Վեճերի լուծումը և կիրառելի օրենսդրությունը
Սույն պայմանների կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերը ենթակա են լուծման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ ՀՀ ընդհանուր իրավասության դատարաններում: Վաճառողի համակարգչային համակարգերում պահվող պատվեր(ներ)-ի գրանցման, վաճառքի գործարքների տվյալները, ապացույց կհամարվեն կողմերի միջև ծագած վեճերի դեպքում: